Ռուս դիվանագետները բարձրացել են Խուստուփ

27/07/2025 15:06 Ներքին կյանք

Ռուս դիվանագետներն ու հայրենակից ակտիվիստները բարձրացել են Խուստուփ՝ Խուստուփ-Կատարա լեռնաշղթայի ամենաբարձր կետը, որը գտնվում է Հայաստանի հարավում, Սյունիքի մարզում: Ալպինիստները 3206 մետր բարձրությամբ գագաթնակետին պարզեցին Ռուսաստանի և Հայաստանի դրոշները:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։