ԱԹՍ-ների գրոհների պատճառով «Պուլկովոյի» չվերթեր են հետաձգվել. «Զվարթնոցը» հայտնում է ուշացման մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը զգուշացրել է ուղևորներին թռիչքների ժամանակացույցի հնարավոր փոփոխությունների և մեկնումների ուշացումների մասին՝ ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումների պատճառով: Այս մասին հայտնել է ավիակայանի մամուլի ծառայությունը:
«Օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումների պատճառով, առաջիկա ժամերին հնարավոր են ժամանակացույցի փոփոխություններ», – նշել են մամուլի ծառայությունում։ Հաղորդագրությունը հրապարակվել է Pulkovo Telegram ալիքում ։
Օդանավակայանի վարչակազմը խորհուրդ է տվել ուղևորներին ուշադիր հետևել «Պուլկովո» առցանց տախտակի տեղեկատվությանը, ինչպես նաև օգտագործել Telegram-ում օդանավակայանի պաշտոնական բոտը՝ չվերթների վիճակի վերաբերյալ արագ թարմացումներ ստանալու համար: Տրանսպորտային դատախազությունը հետևում է այն ուղևորների իրավունքների պահպանմանը, որոնց չվերթները հետաձգվել են:
Միևնույն ժամանակ, դատելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ցուցատախտակից, ուշանում են Սանկտ Պետերբուրգից ժամանող և մեկնող երեք չվերթեր, հաղորդում է «Փաստինֆոն»։