Թող Աստծո Ձեռքը ծանրանա մեր Եկեղեցու դեմ կռվողների վրա, նրանց վախճանը զգուշացում կլինի մյուսներին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերշ․Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին․
Այսօր Հիսուսի Պայծառակերպության տոնն է, Եկեղեցին հոգևորական և աշխարհական իր անդամներով վերստին իմաստավորում է Քրիստոսի պայծառակերպության պատմական իրադարձության խորհուրդը։
Հիսուսը հորդորում է՝ ոտքի՛ կանգնեք ու մի՛ վախեցեք։
Այսօր մենք համախմբվել ենք աղոթքով։ Ամենքս ենք մոլորված, կոտորվեցինք ու անպիտան դարձանք, բայց չլքեց մեզ Քրիստոսի պայծառակերպված դեմքը։
Մռայլ է այսօր հայի կյանքը՝ լի մտահոգություններով ու մարտահրավերներով, որ մթագնում են ապագայի լույսը․ մթնոլորտը շիկացած է և թունավորված՝ թշնամանքով ու ատելությամբ։
Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա բոլոր նրանց վրա, ովքեր մարտնչում են Աստծո և Սուրբ Եկեղեցու դեմ։ Թող նրանց դաժան վախճանը դառնա նախազգուշացում սերունդներին, որպեսզի այլևս ոչ ոք չհանդգնի խավարի գործերով կործանել այն, ինչ Աստված ինքն է օրհնել:
Ավելին՝ տեսանյութում։