Գրականագետ Սերժ Սրապիոնյանի մասնակցությամբ բոլոր լայվերը Ֆեյսբուքը բլոկել է. ահազանգում է դուստրը

26/07/2025 21:57 Ներքին կյանք

Գրականագետ, ՀՀ Սփյուռքի նախկին նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի դուստրը՝ Գոհար Սրապիոնյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ իր հայրիկի մասնակցությամբ բոլոր լայվերը ՖԲ-ն բլոկել եւ ջնջել է.

«Քանի որ ամեն օր մի քանի տասնյակ նման հարցում եմ ստանում, հարկ համարեցի այստեղ հայտնել, որ հայրիկի հետ մեր բոլոր լայվերը ՖԲ-ից բլոկավորվել-ջնջվել են. ֆբ-ին հարցումից հետո պարզաբանեցին, որ դրանք ազգայնամոլական բնույթ են կրել. ընդ որում, բոլորը, պարզվում է…

#դեմոկրատմետա

Այսպիսով, երբ խունտաները չեն կարողանում բանտարկել ազգայնամետ գործիչներին` միայն, որովհետև նրանք այլևս մեզ հետ չեն, նրանց օգնության է գալիս նրանց տեր մեդիա-գործիքը` բլոկավորել-ջնջելով հանգուցյալների կոնտենտները: Որ մահացածներն է’լ չխոսեն»:

#դեմոկրատիանԼռեցնելնէՈղջԹեՄեռած

–00—ՍՊ