Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող ավտոբուսները, 9 վիրավոր կա

26/07/2025 22:29 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտուբուսները:

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուրը հայտնում է, որ ավտոբուսները հաշվառված են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում «Zhong Tong»-ը սպարակում է թիվ 57 երթուղին, «MAN»-ը սպասարկում է թիվ 3 երթուղին:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00—ՍՊ