«էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ օտարերկրացի է հոսպիտալացվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Այսօր՝ հուլիսի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմանում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «էլեկտրահարություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել մի քաղաքացու։
Աղբյուրը գրում է․ «Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիաճակում և նրան հրատապ տեղափոխել են վիրասրահ, մինչ այդ բժշիկներին հաջողվել է սիրտ թոքային վերակենդանացում իրականացնել, ինչի արդյունքում վերականգնվել է սրտի ռիթմը։
Մինչ բժիշկները պայքարում են բուժառուի կյանքի համար Էրբունու ոստիկանները պարզել են, որ նա տեղափոխվել է Ագաթանգեղոսի փողոցի 6/1 հասցեի բակից, ով կլինի 20-25 տարեկան և օտարերկրացի։ Ըստ նախնական նա տեղեկությունների այզգությամբ հնդիկ է»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։