ՔԿ շենքից հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է

25/07/2025 15:19 Ներքին կյանք

Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից հայտնեցին նաև, որ դատական ակտը ստանալուց հետո քննարկելու են վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։

Հերմինե Միքայելյան

–00—ՅՄ