«Հեղափոխություն» խաղալով՝ բռնապետություններ են կառուցում․ «ՀայաՔվե»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

«ՀայաՔվե» աազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել․
«Ուշագրավ է, որ Մայր Աթոռի դեմ վարչախմբի գրոհին նախորդել էր ընդամենը երկու իրադարձություն։
•Առաջինը Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցն էր Շվեյցարիա, ուր նա մասնակցել էր միջազգային ֆորումի՝ նվիրված Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքում հայկական կրոնամշակութային ժառանգության պահպանմանը։
Մյուսը Ադրբեջանի մուսուլմանների առաջնորդ Ալլաշուքյուր Փաշազադեի սադրիչ ելույթն էր, որում նահայտարարում էր, թե իբր հնագույն հայկական սրբավայրերը, ներառյալ 1725-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են այսպես կոչված «պատմական ադրբեջանական հողերի» վրա։
Պարագլխի գործողությունները խորքային և վտանգավոր հետևանքներ ունեն։ Ակնհայտ է, որ նա կրկին գործում է Հայաստանի թշնամիների ուղղակի հրահանգով։ Եվ սա, ինչպես բոլորն արդեն շատ լավ գիտակցում են, առաջին դեպքը չէ։
ՔՊ-ի ղեկավարությունը պատկանում է այն պոպուլիստ խաբեբաների ու հիստերիկ նեոբոլշևիկների շարքին, որոնք Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում «հեղափոխություն» խաղալով բռնապետություններ են կառուցում՝ հաճախ արտաքին թշնամիների աջակցությամբ»։
—00—ՄԱ