Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

24/07/2025 18:31 Ներքին կյանք

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։

Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։

Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում էին նորակոչիկներին տեղափոխող մեքենայի երթևեկը։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են ավտոմեքենաների ուղևորները երթևեկության ընթացքում պատուհաններից դուրս եկել, ինչը ևս ճանապարհային երթևեկության անվտանգության կոպիտ խախտում է։

Կոտայքի մարզի պարեկները պարզել են բոլոր վարորդների ինքնությունը, նաև հայտնաբերել ավտոմեքենաներն ու դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։

Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ