Արևմուտքի ապակառուցողական ազդեցության պատճառով ՌԴ-ՀՀ-Ադրբեջան խմբում աշխատանքը կանգ է առել․ Զախարովա

24/07/2025 14:54 Ներքին կյանք

Վաշինգտոնը ստում է, երբ ասում է, որ ունի «եզակի» լուծում տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԱՄՆ-ն չի կարող առաջարկել որևէ նոր բան, ինչն արդեն արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ մասնագիտացված աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով, արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցության պատճառով խմբում աշխատանքը կանգ է առել։

–00—ՅՄ