Չարենցավանի 42-ամյա բնակիչը հողատարածքում կանեփ էր աճեցնում․ հայտնաբերվել է 732 թուփ

24/07/2025 13:00 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը Ալափարս գյուղի իր հողատարածքում կանեփ է աճեցնում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողատարածքում հայտնաբերվել է կանեփի 732 թուփ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

—00—ՄԱ