Խցանում Լարսում. հերթում ավելի քան 1,3 հազար հայկական բեռնատար կա

24/07/2025 11:42 Ներքին կյանք

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1300 հայկական բեռնատար կա կուտակված։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 3612 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1350-ը հայկական են։

Խցանումների պատճառը Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Սոցցանցերում գրում են, որ սահմանը հատելու համար երբեմն ստիպված են լինում 4-8 ժամ հերթ կանգնել։

—00—ՄԱ