Զովունիում վթար է եղել․ ջրամատակարարումը դադարեցվել է

23/07/2025 19:39 Ներքին կյանք

 

Այսօր կեսօրին վթարվել է «Զովունի» պոմպակայանի հոսանքի տրանսֆորմատորը։ Դրա հետևանքով դադարեցվել է Զովունի համայնքի ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:

«Վեոլիս ջուր» ընկերության էներգետիկ համակարգերի մասնագետների արագ արձագանքման շնորհիվ արդեն իսկ նոր տրանսֆորմատոր է տեղափոխվել պոմպակայան։ Այժմ ընթանում են մոնտաժման աշխատանքները:

Առաջիկա ժամերին Զովունիի կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

–00—ՍՊ