«Զվարթնոց»-ում ձերբակալվել է օտարերկրացի տղամարդ․ հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից

23/07/2025 17:44 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին չվերթի հաշվառումից հետո բաժին են տարել և ձերբակալել օտարերկրացի 46-ամյա տղամարդու։

Նա ապրիլի 1-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

—00—ՄԱ