Բագրատ Սրբազանի գործով կալանավորվածների թիվն այս պահի դրությամբ 18 է․ ՔԿ

23/07/2025 16:26 Ներքին կյանք

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առնչվող գործով կալանավորվածների թիվն այս պահի դրությամբ 18 է։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին իրավապահները ձերբակալել են «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և այլ անձանց։ Ըստ կոմիտեի հայտարարության, քրեական վարույթ է նախաձեռնվել ակաբեկչության և իշխանությունը զավթելը նախապատրաստելու հոդվածներով։

Մերի Մանուկյան

–00—ՅՄ