ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց:
Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 17-ին կատարված խուզարկությամբ «Օպելի» սրահում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածներով չորս փաթեթ` ավելի քան 30 գրամ ընդհանուր քաշով:
31-ամյա երևանցին ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
–00—ՅՄ