FlyOne-ի Երևան-Քիշնև չվերթը արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում առաջացած խափանումից հետո

23/07/2025 14:16 Ներքին կյանք

FlyOne-ի Երևան-Քիշնև չվերթը արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում առաջացած խափանումից հետո, հայտնում է «Sputnik Մոլդովա»-ն։

Դեպքը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. անձնակազմը որոշել է մոտ երկու ժամ պտտվել Հայաստանի տարածքով՝ վառելիքը այրելու և այնուհետև անվտանգ վայրէջք կատարելու համար։

Ուղևորների խոսքով, նրանցից մի քանիսը բժշկական օգնության կարիք են ունեցել ուժեղ սթրեսի պատճառով։ Ավելի քան 150 մարդ դեռևս սպասում է հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկատվության, շատերը բաց են թողել չվերթները և չգիտեն, թե ինչպես վերադառնալ տուն։

FlyOne-ը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ հայտնաբերվել է աննշան անսարքություն և վայրէջքը կատարվել է անվտանգության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։

«Տեխնիկական խումբը լրացուցիչ ստուգում է անցկացնում։ Ստուգումն ավարտելուց հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը», – հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

–00—ՅՄ