Դատախազությունը Ենոքյանի վաղաժամկետ ազատ արձակման որոշման վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել

23/07/2025 13:36 Ներքին կյանք

Գլխավոր դատախազությունը Մհեր Ենոքյանի վաղաժամկետ ազատ արձակման որոշման վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Դատախազությունից 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունված:

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել ՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո։ Այս մասին հայտնել էր Armlur.am-ը

Նշենք, որ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։

2003-ին՝ Հայաստանում մահապատժի վերանալուց հետո, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

                                    

–00—ԱՊ