Փաշինյանը համաձայնել է զիջել Սյունիքը Միացյալ Նահանգներին. Periodista Digita

23/07/2025 13:16 Ներքին կյանք

Փաշինյանը համաձայնել է զիջել Սյունիքը Միացյալ Նահանգներին, պնդում է «Periodista Digita» (Իսպանիա) թերթը։ Այս մասին հաղորդում է ArmeniaSputnik-ը։

▪️Հրապարակումը մեջբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև գաղտնի հուշագիրը, որը տարածված է հայկական սփյուռքում։ Այն նախատեսում է ստեղծել 42 կիլոմետր երկարությամբ «Թրամփի կամուրջ» անունը ստացած տրանսպորտային միջանցք, որը կանցնի Սյունիքով և կկապի Ադրբեջանը Նախիջևանին։ Սա Ադրբեջանի հիմնական պահանջներից էր 2020 թվականի պատերազմից հետո։

▪️Տրանսպորտային միջանցքի կառավարումը կտրվի ամերիկյան մասնավոր ընկերության։ Երևանը կստանա երթուղուց օգտվելու եկամտի միայն 30%-ը։ Հրատարակության համաձայն՝ հուշագիրն արդեն հաստատվել է 3 երկրներում։

«Հատկանշական է, որ հուշագիրը նախատեսում է ԱՄՆ զգալի ուժերի տեղակայում ՀՀ տարածքում։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ դրանք կլինեն ոչ թե կանոնավոր ամերիկյան զինված ուժեր, այլ մասնավոր ռազմական ընկերություն՝ մոտավորապես 1000 մարտիկ։ Նրանք լիազորված կլինեն ուժ կիրառել»։

▪️Սրանից կտուժի նաև Հայաստանի վաղեմի գործընկեր Ֆրանսիան։ «Երկիրը գործնականում կօկուպացվի ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից, ուստի այն չի կարող դառնալ ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ Ֆրանսիայի գործընկեր։ Փաստորեն, ԱՄՆ–ն ստեղծում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ, որում Հայաստանը զրկվում է իր ձայնն ունենալու իրավունքից, իսկ Ֆրանսիան՝ տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու հնարավորությունից։

▪️Փաստորեն, Հայաստանը ստիպված է հրաժարվել իր ինքնիշխան տարածքի զգալի մասից և համաձայնվել Ադրբեջանի և Թուրքիայի համար լայնածավալ նախագծի իրականացմանը՝ առանց որևէ փոխհատուցման», – նշում է հրատարակությունը։

▪️Բացի այդ, սա կնշանակի, որ Իրանի և այս իսլամական հանրապետության գլխավոր թշնամու՝ Միացյալ Նահանգների միջև այլևս հեռավորություն չի լինի։ Սա սպառնում է տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրել, նշում է Periodista Digita-ն։

—00—ՄԱ