Տոմսկի համալսարանն արձագանքել է «Գեղարդ» հիմնադրամի բողոքին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի՝ Տոմսկի համալսարանի պարբերականներում ադրբեջանցի հեղինակների կողմից հակահայկական և հակագիտական հոդվածներ հրապարակվելու վերաբերյալ, ստացվել է Տոմսկի համալսարանի ղեկավարության պատասխան նամակը։«Ի պատիվ Տոմսկի համալսարանի ղեկավար կազմի՝ «Գեղարդ» հիմնադրամի մատնանշած փաստերը քննության են առնվել հատուկ հանձնաժողովի կողմից։
Չհերքելով հիմնադրամի ներկայացրած խնդրահարույց դեպքերի առկայությունն ու ադրբեջանցի հեղինակների կեղծարարությունները՝ համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում ավելի պատասխանատու և զգուշավոր լինել նմանօրինակ հոդվածների նկատմամբ»,- հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից:
Հիմնադրամը ևս մեկ անգամ հորդորում է ադրբեջանցի հեղինակներին, ովքեր նշված համալսարանի պարբերականներում հակահայկական հոդվածներով են հանդես գալիս, ինչպես օրինակ՝ Նիգար Գոզալովան է, այսուհետ փորձել գիտությամբ զբաղվել անաչառ և օբյեկտիվ՝ անկախ այն հանգամանքից, որ դա կարող է վեր հանել սեփական երկրի՝ Ադրբեջանի պատմության հորինվածքները։
«Գեղարդ» հիմնադրամը, շնորհակալություն հայտնելով Տոմսկի համալսարանի ղեկավարությանը՝ պրոֆեսիոնալ մոտեցման և անաչառության համար:
Հիմնադրամը կշարունակի հետևողական լինել հակահայկականության և հակագիտականության հետագա դրսևորումների նկատմամբ։
_00_ՄԱ