«Ճանապարհային դեպարտամենտ»-ին է ներկայացվել մարզերում հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհների ցանկը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած խորհրդակցությանը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, մարզպետարանի այլ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի հետ քննարկվել է 2025 թվականին Տավուշի և Լոռու մարզերի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ծրագրերը։
Հայկ Ղալումյանը և Հովհաննես Ավետիսյանը Ճանապարհային դեպարտամենտի ղեկավար կազմին են ներկայացրել մարզերում հիմնանորոգման և միջին նորոգման կարիք ունեցող ճանապարհների ցանկը, որոնք, հաշվի առնելով մի շարք առաջնահերթություններ, առաջարկվում է ներառել 2026 թվականի ճանապարհների հիմնանորոգման կամ միջին նորոգման ծրագրերում։
Յուրաքանչյուր առաջարկի մանրամասն անդրադարձ է կատարվել։
—00—ՄԱ