Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները

22/07/2025 22:28 Ներքին կյանք

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ դատական ֆարսը։ Այդ երկրի դատարանը այսօր մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները։

Վարդանյանը «քննության փուլում» բողոք է հայտնել թարգմանիչներից և դատական կոլեգիայից բացարկ պահանջել, սակայն դատարանը դրա համար հիմքեր չի գտել:

Նաև դատարանում կրկին շինծու տուժողներ են ցուցմունքներ տվել։ 

–00—ՍՊ