Փաշինյանը կարող է ինձ հաղթել, եկեղեցուն չի կարող. Բագրատ Սրբազան

22/07/2025 21:17 Ներքին կյանք

Բագրատ Սրբազանը հայտարարություն է տարածել ՔԿՀ-ից․

«Փաշինյանը կարող է ինձ հաղթել։ Կարող է մյուսին հաղթել։

Բայց Եկեղեցուն չի հաղթելու։ Չի կարող հաղթել։ Անհնար է դա։ Որովհետև հավատքի վեմի վրա է հիմնված ամեն ինչ, և որևէ ձևով, որևէ կերպով, որևէ մեկը չի կարողացել և չի էլ կարող հաղթահարել դա։ Չարի՛ք, լավ լսիր։ Ինչ էլ որ սարքելու լինես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել»։