Փաշինյանը, հետապնդելով Կարապետյանին, վերածվել է Արևմտյան շահերը սպասարկող խամաճիկի

22/07/2025 19:08 Ներքին կյանք

Միջազգային հարաբերությունների ոլորտում արգենտինացի փորձագետ Քրիստիան Լամեսան հիշեցրել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն:

Ուստի Փաշինյանի բացահայտ թշնամանքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ մանրուք չէ, ընդգծել է նա։

Sputniklive-ի հետ զրույցում նա ավելացրել է. գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը վերածվել է Արևմտյան շահերը սպասարկող խամաճիկի։

Եվ ես կհամարձակվեի ասել, որ դրա հետեւում, անկասկած, երեւում է ՀԿ-ների միջամտությունը, որոնք զբաղվում են կառավարությունների ապակայունացմամբ, հավելել է Լամեսան։

–00—ՍՊ