Մոսկվայից մինչև Երևան՝ պատմական հիշողության կամուրջ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

22/07/2025 18:59 Ներքին կյանք

Մոսկվայից մինչև Երևան՝ պատմական հիշողության կամուրջ։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՑԹԻ-ն համագործակցում է «Национальный исследовательский университет “Высшая школа экономики”»-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հետ՝ կազմակերպելով ուսանողների պրակտիկան ՀՑԹԻ-ում։

Ուսանողները Մոսկվայի հայկական թանգարանում օնլայն ձևաչափով ծանոթացան ՀՑԹԻ-ի թանգարանային ցուցադրությանը ռուսերենով, իսկ հետո մասնակցեցին Հարություն Մարությանի դասախոսությանը՝ Հայոց ցեղասպանության հիշողության և Հուշահամալիրի պատմության մասին։

Հանգամանորեն ներկայացվեցին Խաչքարերի, Հուշապատի, Հուշապատի հետնամասի, Ազատամարտիկների գերեզմանների, Հիշողության սրահի, Հուշասյան ձևավորման պատմությունը և գործառույթները։

–00—ՍՊ