Կարգելվի մեքենաների կանգառը Հյուսիսային պողոտա-Աբովյան և Աբովյան-Բուզանդ խաչմերուկից մինչև հրապարակ

22/07/2025 18:47 Ներքին կյանք

Հանրապետության հրապարակը կդառնա ավելի հաճելի և հասանելի հանրության համար: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, վաղվանից արգելվում է մեքենաների կանգառը՝

Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում,

Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հրապարակ՝ ուղղության ձախ կողմում։

Այս որոշումը միտված է ինչպես տրանսպորտային հոսքերի անցանելիության բարելավմանը, այնպես էլ Հանրապետության հրապարակի գեղագիտական տեսքի պահպանմանը՝ ստեղծելով ավելի բաց, մաքուր և քայլելու համար նպաստավոր միջավայր, որտեղ քաղաքային կյանքը դառնում է առավել հարմարավետ։

Մենք շարունակում ենք ստեղծել մի Երևան, որտեղ հանրային շահը գերակայում է, իսկ հրապարակները իսկապես մարդկանց համար են»,- ասվում է գրառման մեջ։

–00—ՅՄ