Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքը

22/07/2025 17:35 Ներքին կյանք

Հուլիսի 27-ին՝ Մեր Տիրոջ Պայծառակերպության բերկրալի տոնին, Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման 11-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30: Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից։

Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը:

Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00:

–00—ՅՄ