Խորխոռունու սպանության «բացահայտումը»՝ առանց պատվիրատուի ու շարժառիթի բացահայտման

22/07/2025 17:21 Ներքին կյանք

Թեև Քննչական կոմիտեն պնդում է, որ բացահայտել է դեռևս 27 տարի առաջ տեղի ունեցած՝ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, սակայն կոմիտեն չունի գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է պատվիրատուն, և որո՞նք են պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի զինակցի սպանության շարժառիթները, այս մասին գրում է «Ազատությունը»։

Այս գործով քննիչ Դավիթ Սարոյանը նախօրեին Հանրայինին տված հարցազրույցում ասաց, թե պատվիրատուին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հայտնի է միայն, որ Խորխոռունու սպանության մասնակիցներից մեկը նույն օրը սպանել է մյուս մասնակցին, ըստ քննիչի՝ դրդապատճառները քողարկելու նպատակով:

«Վահրամ Խորխոռունու սպանությունը ավարտելուց հետո, մասնակիցներից մեկը նույն օրը իրագործել է նաև երկրորդ մասնակցի սպանությունը, որի համար հետագայում վերջինս դատապարտվել է ազատազրկման շուրջ 15 տարվա», – ասաց Սարոյանը:

«Ո՞վ ա պատվիրատուն, ո՞վ ա տվել էդ դոլարը, պատվիրատուների անունը տվեք»: Այն, որ Վահրամ Խորխոռունու սպանությունը կատարողները հայտնի էին դեռ 27 տարի առաջ, «Ազատության» հետ զրույցում նշել էր այն ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը՝ տեղեկացնելով, որ կասկածվող երեք անձինք, այդ թվում՝ այժմ կալանավորված Սասուն Առուշանյանը, նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին նաև 1999-ի սեպտեմբերին, բայց ամիսներ անց ազատ էին արձակվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ