Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել առաջարկվող կարգավորումների անհրաժեշտության, հնարավոր ռիսկերի և դրանց կառավարման եղանակների վերաբերյալ:
Դիրքորոշումների վերջնականացման գործընթացում կարևորելով մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների մտահոգությունների պատշաճ հասցեագրումը՝ փոխվարչապետի կողմից տրվել են հետագա քննարկումների իրականացման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ։
–00—ՅՄ