Վստահեցնում ենք, որ որևէ օր նշված քանակից պակաս Ավշար գյուղին ջուր չի տրվել․ պարզաբանում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Ի պատասխան Shamshyan.com կայքէջի՝ «Լարված իրավիճակ Արարատի մարզում, Ավշար գյուղում 5000-ից ավել բնակիչներ 3 ամիս է Վեոլիա Ջրի պատճառով մնացել են առանց խմելու ջրի: Բնակիչները սպառնում են դիմել կտրուկ միջոցների» հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ Ավշար գյուղը հանդիսանում է ընկերության մեծածախ բաժանորդ, որի հանդեպ «Վեոլիա Ջուր» ընկերությունը չունի ժամային գրաֆիկի որևէ պարտավորություն: Գյուղի հետ Ընկերության հարաբերությունները կարգավորված է պայմանագրով, որի ամբողջ պահանջները համաձայնեցված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:
Տեղեկացնում ենք, որ Ընկերությունը գյուղին ջուր է մատակարարում 2 ուղղությամբ՝ մեկ ուղղությամբ օրական գյուղին մղելով վայրկյանում 23 լիտր ջրաքանակ (ժամը 08.00-18.00), մյուս ուղղությամբ՝ 4,5 լ/վ (ժամը 06.00-23.00): Ընդհանուր հաշվարկով՝ գյուղին Ընկերությունը օրական մատակարարում է 1103 խմ ջուր: Վստահեցնում ենք, որ որևէ օր նշված քանակից պակաս գյուղին ջուր չի տրվել:
Խնդրում ենք բնակիչներին, ինչպես նաև լրագրողներին, Ավշար գյուղի ցանցում առկա խնդիրների հետ կապված հարցերով դիմել գյուղապետարանին:
«Վեոլիա Ջուր» ընկերություն
–00—ՅՄ