Հայաստանի բնակչության 58%-ը գոհ է Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքից

22/07/2025 16:09 Ներքին կյանք

Հայաստանի բնակչության 58%-ը լիովին կամ մասնակի գոհ է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունից: Այս մասին է վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից արված սոցհարցումը, որը տեղի է ունեցել այս տարվա հունիսին:

Այսպես, հարցին, թե «որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ հետևյալ կառույցների աշխատանքից», հարցվածների 34%-ն ասել է, որ լիովին գոհ է, իսկ 24%-ը, որ ավելի շուտ գոհ է: Հարցվածների 11%-ը, պարզվում է, որ ավելի շուտ դժգոհ է ՀԱԵ գործունեությունից, իսկ 24%-ն ընդհանրապես գոհ չէ:

Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է 18-ից 35 տարեկան հայաստանցիների շրջանում՝ ավելի քան 70%:

Նկատենք, որ նույն հարցման տվյալներով ամենաբարձր վարկանիշն ունեն ՀՀ ԶՈՒ-ն՝ 72% (ՀԱԵ-ն երկրորդն է), իսկ ամենացածրը՝ Ազգային ժողովը: Խորհրդարանից լիովին գոհ է միայն հարցվածների 7%-ը, իսկ ավելի շուտ գոհ՝ 17%-ը: Առանձնապես գոհ չեն ՀՀ քաղաքացիները նաև վարչապետի աշխատակազմից՝ 38% դրական պատասխան:

–00—ՅՄ