Արարատ լեռան ձնածածկույթը տարեցտարի հալչում է. 37 տարում պակասել է 41-%-ով

22/07/2025 16:05 Ներքին կյանք

Գլոբալ տաքացման և ջերմաստիճանի զգալի բարձրացման հետևանքով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի՝ Արարատ լեռան (5165մ) կատարի ձնածածկույթը տարեցտարի հալչում է։ Մասնագետները համեմատել և վերլուծել են Արարատ լեռան արբանյակային պատկերները։ Նշենք, որ 1987-ից հետո ամեն տարվա օգոստոսին արվում են արբանյակին պատկերներ և համեմատություն անցկացվում։

Մասնագետները նկատում են, որ Արարատ լեռան ձյան շերտը, որը նախկինում զբաղեցնում էր մոտ 8042 քկմ տարածք, արդեն 2024-ի տվյալներով կրճատվել է գրեթե կիսով չափ՝ կազմելով 4095 քկմ։

Վերոնշյալ պատկերը ցույց է տալիս, որ սառցաշերտի մակերեսը 37 տարվա ընթացքում կրճատվել է մոտավորապես 3047 քկմ-ով, իսկ տոկոսային հարաբերությամբ՝ 41%-ով։

Նշվում է, որ եթե գլոբալ տաքացումը և ջերմաստիճանի բարձրացումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա Արարատի ձյան շերտի մեծ մասը կանհետանա առաջիկա 50 տարվա ընթացքում։

Մասնագետները նաև նշել են, որ Աֆրիկա մայրցամաքի ամենաբարձր Կիլիմանջարո լեռան ձյան շերտը գրեթե ամբոջությամբ անհետացել է և դա կարող է տեղի ունենալ նաև Արարատ լեռան հետ։

«Եթե այդ գործընթացը շարունակվի, ապա հավանական է, որ մոտ ապագայում Արարատ լեռան գագաթը սառցաշերտի փոխարեն կծածկվի հրաբխային ապարներով։»,- գրում է աղբյուրը։

Նաև շեշտվել է, որ դա կարող է առաջացնել էկոլոգիական և հիդրոլոգիական լուրջ խնդիրներ։

Ermenihaber.am

—00—ՄԱ