ՀՀ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերում

22/07/2025 13:03 Ներքին կյանք

Հայաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն`

ժամը 10:00-16:00՝ Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

ժամը 10:00-16:00՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Հուլիսի 24-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Շիրակի մարզի Ամասիա և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում՝ հուլիսի 17-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

—00—ՄԱ