Վերին Գետաշեն գյուղում հայտնաբերվել է կանեփի 1.318 բույս

22/07/2025 11:25 Ներքին կյանք

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։

Տեղեկությունը ստուգվել է ու հաստատվել։

Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1.318 բույս։

Նախաքննությունը շարունակվում է։

—00—ՄԱ