Սա դեմ է հայ մարդու արժեհամակարգին․ նման մարդ տեսակից բարոյականության քարոզ լսելը ծաղր է․ «ՀայաՔվե»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը գրել է. «Արդեն մի քանի ամիս է՝ պարագլուխը սանձազերծել է մտահոգիչ մի արշավ՝ ուղղված Հայաստանի ազգային ինքնության ամենասրբազան խորհրդանիշներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Եթե առաջ նա զազրելի և անանուն ֆեյսբուքյան մեղադրանքներ էր հնչեցնում եպիսկոպոսաց դասի հասցեին, հիմա արդեն անցել է Վեհարանը գրավելու կոչերին։ Պարագլխի այս և մյուս բոլոր հակաեկեղեցական դրսևորումները ծայրահեղ գռեհիկ են՝ մի բան, որն անհարիր է ոչ միայն պետական գործչի, այլև ցանկացած արժանապատիվ մարդու համար։
Պարագլխի գռեհկությունն անմիջապես արձագանք գտավ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ սփյուռքում և բազմաթիվ օտարերկրյա դիտորդների շրջանում։ Այնուհետև, նրա քաղաքացիական զուգընկերը՝ Աննա Հակոբյանը, որը հանրությանը ներկայանում է որպես առաջին տիկին, ոչ միայն կրկնեց, այլև սրեց պարագլխի գրառումները՝ հայհոյանքների տարափ ուղղելով Եկեղեցուն։
Թեև Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցնում որոշ հոգևորականների՝ նրանց կուսակրոնության թեմայով, սակայն լավ հայտնի է, որ նրա համակեցությունն իր զուգընկեր Աննա Հակոբյանի հետ թեև գուցե ինքնին անօրինական չէ, բայց արժանապատիվ էլ չէ, և նրա չորս երեխաներն, ըստ էության, ծնվել են առանց սահմանված ամուսնական կապի:
Սա մի բան է, որը դեմ է հայ մարդու նորմալ արժեհամակարգին։ Նման մարդ տեսակից բարոյականության կամ հավատքի մասին քարոզ լսելը պարզապես ծաղր է»:
–00—ՅՄ