Լարված իրավիճակ՝ Ավշար գյուղում․ բնակիչները երեք ամիս է՝ մնացել են առանց ջրի

21/07/2025 19:57 Ներքին կյանք

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերության Արարատի տեղամասի պատասխանատուներին։

Այսօր՝ հուլիսի 21-ին, աղբյուրի հետ զրույցում բնակիչները ասում էին. «21-րդ դար ենք ապրում, բայց ոչ թե 21-րդ դար է, այլ քարե դար։ Նույնիսկ մեզ թվում է, որ քարե դարում էդքան քարե անտարբերություն չի ցուցաբերվել քաղաքացիների, որոնց մեծ մասը սպառողներ են, նկատմամբ, որ հիմա այն կատարում են «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից։

Երեք ամիս է՝ խմելու ջրին կարոտ ենք մնացել։ Ծորակներից միայն օդ է դուրս գալիս, ու էդ օդի համար էլ վճարում ենք, քանի որ Վեոլիայի տեսուչը գալիս է, տեսնում է՝ հաշվիչի նախորդ թվի համեմատ ավելացած թիվ կա, ասում է՝ դուք ջուր եք օգտագործել։
Ողջ գյուղով չենք կարում էդ պորտաբույծներին ապացուցենք, որ դուք ջուր չեք տվել, հաշվիչը ֆռացել ա ծորակից օդ գալու հետևանքով»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ