Գարեգին Բ-ն իր կենդանության օրոք ժողովրդի կողմից կնքվել է Շինարար տիտղոսով․ Գևորգ Սրբազան

21/07/2025 17:32 Ներքին կյանք

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր կենդանության օրոք արդեն իսկ ժողովրդի կողմից կնքվել է Շինարար տիտղոսով՝ հանգույն Ներսես Գ Շինող (641-661) և Վազգեն Ա Շինարար (1955-1994) հայրապետների, այս մասին հայտարարել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Սրբազանի խոսքով՝ Գարեգին Բ-ին տրված գնահատականն անվիճելիորեն արդարացված է։

«Հայաստանի թեմերով մեկ ընթացող եկեղեցաշինության աննախադեպ ծավալը, բայց մանավանդ հայ հոգևոր կյանքի սիրտը հանդիսացող Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի անդադար ծաղկումն ու ընդարձակումը, անխոս, վկան և հայտարարն են ասվածի։ Պատահական չէ, որ վերջին տասնամյակում օտար այցելուների և զբոսաշրջիկների կողմից Մայր Աթոռ Ս․ Էջմիածինը բնորոշվում է որպես հայոց Վատիկան․․․»,- նշել է Գևորգ Սրբազանը։

—00—ՄԱ