Սառնարանում թաքցված մեծաքանակ արգելված իրերի փոխանցման հերթական փորձը ձախողվել է

21/07/2025 17:13 Ներքին կյանք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված սառնարանը։

Խուզարկության արդյունքում սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 44 բջջային հեռախոս, 13 բաժանորդային քարտ, 5 wi-fi սարք, պլանշետ, 7 զույգ ականջակալ, 15 լիցքավորման լար և 3 լիցքավորիչ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

—00—ՄԱ