Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes CLS»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կան վիրшվորներ

21/07/2025 16:00 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են «Mercedes CLS» մակնիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

—00—ՄԱ