Այս արկածախնդրությունը հանգեցնելու է ազգային ողբերգության․խելքի եկե՛ք, հետո ուշ է լինելու

21/07/2025 15:12 Ներքին կյանք

Վեհարանը Վեհից «քրիստոնեաբար» ազատելու կոչը` արշավ է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, գրել է Տեր Մաղաքիա Օհանյանը։

«Աստված մի՛ արասցե, եթե ժողովուրդը կուլ տա Հայոց Հայրապետին վեհարանից հեռացնելու խայծը։ Այս արկածախնդրությունը հանգեցնելու է ազգային ողբերգության։ Սթափվե’ք և խելքի եկե՛ք, հետո ուշ է լինելու։

Իսկ վարչապետի այսօրվա գրառումը, թե կուսակրոն քահանաները ամուսնանում են եկեղեցու հետ` մոլորություն է։ Նման բան չկա եկեղեցու վարդապետության և կանոնների մեջ։

«Վա՜յ, այն մարդուն, ում միջոցով կգա գայթակղությունը»։ (Մատթեոս 18:7)

Ի միջի այլոց, Կաթողիկոսը և բոլոր ձեռնադրված հոգևորականները Սուրբ Հոգուց են օծված։ Հետևաբար, հայհոյել և ավազանի անունով կոչել Վեհափառ Հայրապետին հայհոյանք է Սուրբ Հոգու դեմ։ Տեր Հիսուս շատ խիստ զգուշացնում է, որ բոլոր մեղքերը կներվեն, բայցի Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից։

Նա, ով Աստծուց չի վախենում և մարդկանցից չի ամաչում, կորցնում է խիղճն ու ամոթը և ձեռք է բերում դիվային հատկություն։

Աստված պահապան Հայոց Հայրապետին և մեր ողջ հոգևոր դասին»։

—00—ՄԱ