Համաքաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Հուլիսի 12-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդ։
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդուն էլեկտրական սղոցի պտուտակով մարմնական վնասվածքներ է պատճառել 33-ամյա համաքաղաքացին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Հրազդանի բնակիչ 33-ամյա երիտասարդը հուլիսի 17-ին ներկայացել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ