Երևանում 2 անչափահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

21/07/2025 13:34 Ներքին կյանք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 42/1 հասցեի մոտ մի խումբ տղաներ ծեծում են միմյանց և վիճաբանում, իսկ ժամը 22։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնիոց հայտնել են, որ Տերյան փողոցի 23 տան մոտ տեղի ունեցած դանակահարության և ծեծի հետևանքով շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել 2 անչափահասի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Մ․-ն՝ «պոլիտրավմա, ձախ ուսահոդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և Արմավիրի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Պ․-ն՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։

Երևան քաղաքի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքերը պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, ինչպես նաև հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

—00—ՄԱ