Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը կալանավորվել է․ ՔԿ

21/07/2025 13:00 Ներքին կյանք

Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը կալանավորվել է։ Այս մասին 24News-ին հայտնում են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ վերջերս բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու` 27 տարի առաջ կատարված սպանությունը։

ՔԿ-ից մանրամասներ է ներկայացրել 27 տարի առաջ տեղի ունեցած սպանությունից։ Ըստ ձեռք բերված փաստերի` պարզվել է, որ ոմն Ս.Ա.–ն, Հ.Ն.–ն և Ա.Ա.–ն 1998 թ. դեկտեմբերի 10–ին շահադիտական դրդումներով, Ս.Ա.–ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։

Հերմինե Միքայելյան

–00—ՅՄ