Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն և «Toyota»-ն. վթարային իրավիճակ ստեղծած վարորդը հեռացել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Էռնեստ Խ.-ի վարած «BMW» և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Խաչատուր Զ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Պարեկային ծառայությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից «BMW»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Անկարան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն կպայմանավորվեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ․ Էրդողան
-
Նիկոլից Մայր Աթոռը պաշտպանելն ու դիմադրելը պետք է լինի Վեհափառի քաղաքական ուղերձների ներքո
-
Մեր ժողովուրդը չի՛ կարող հանդուրժել եկեղեցու, հովվապետի նկատմամբ Փաշինյանի հակաօրինական արշավը․ ՀՅԴ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է