Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը․ օգնության են հասել փրկարարները

20/07/2025 20:40 Ներքին կյանք

Հուլիսի 20-ին, ժամը 13։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ։

Փրկարարներն արգելափակված ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել երկու քաղաքացու, այնուհետև քարշակման միջոցով՝ նաև ավտոմեքենան։

–00—ՅՄ