Շուրջ 8 միլիոն դրամ կհատկացվի «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ին

20/07/2025 21:06 Ներքին կյանք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին կարգադրություն է ստորագրել, որով շուրջ 8 միլիոն դրամ կհատկացվի «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ին։ Կարգադրության մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունվարի 14-ի հ.103-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի 2025 թվականի հունիսի 12-ի հ. № Ն/32034-25 զեկուցագիրը.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի, 02 խմբի, 04 դասի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից Հայ մեծանուն մշակութային գործիչների հոբելյանների կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում ստեղծարարական բաց հրապարակային մրցույթում հաղթող ճանաչված «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ին հատկացնել 7536.0 հազար (յոթ միլիոն հինգ հարյուր երեսունվեց հազար)
ՀՀ դրամ:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին՝ կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:

4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Լ. Հովհաննիսյանի վրա»:

–00—ՅՄ