Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա 9 վիրավոր

20/07/2025 16:45 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Սիսան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Տիգրան Ն․-ի վարած  «ՎԱԶ 2106» և 39-ամյա Արա Ա․-ի վարած «Honda Elysion» մակնիշի ավտոմեքեաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

–00—ՅՄ