Խոշոր հրդեհ՝ Երևանում. քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար «Kamaz»-ը բռնկվել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ և 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Kamaz» մակնիշի աղբատարում։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Ստեփան Սահակյանն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն մեքենա ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հրդեհի պատճառները։
–00—ՅՄ