«Խողովակաշարը վթարվել է ապօրինի գործունության հետևանքով»․ «Վեոլիա ջուր»

19/07/2025 21:35 Ներքին կյանք

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է«Վեոլիա ջուր» ընկերությունը։

«Ինչ-որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով:

Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում:

ՎեոլիաԹիմը առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել:

Ընկերությունը պարաստվում է դիմել Ոստիկանություն՝ ապօրինի գործունություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

–00—ՍՊ