Հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակում․ տուժածներ չկան

19/07/2025 13:25 Ներքին կյանք

Հուլիսի 19-ին, ժամը 09։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակում, ինչի հետևանքով հարկի բնակարանները ծխապատվել են։

Փրկարարները բացել են երկու բնակարանների դռները և տարհանել 8 քաղաքացու. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել: Շենքի այլ հարկերից տարհանել են ևս 15 բնակչի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:41-ին, մարվել՝ 11:05-ին։ Այրվել են էլեկտրական հաշվիչների վահանակը, խորդանոցը՝ կենցաղային իրերով և երկու բնակարանների դռները։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարաններ։

—00—ՄԱ